Wednesday 23 September 2015

ԵԹԵ ("If" by Rudyard Kipling)


Եթե կարող ես գլուխդ բարձր պահել, երբ ամենքը շուրջը
Կորցնում են իրենց և մեղադրում քեզ,
Եթե կարող ես վստահել ինքդ քեզ, երբ բոլորը կասկածում են քեզ,
Բայց նաև ականջ դնել նրանց կասկածներին,

Եթե կարող ես սպասել և չհոգնել սպասումից,
Կամ զրպարտված լինելով՝ զերծ մնալ կեղծիքից,
Կամ էլ թե ատելի լինելով, ատելությանը չտրվել,
Ու, տակավին, շատ լավը չթվալ, ոչ էլ չափից դուրս իմաստուն լինել,

Եթե կարող ես երազել և երազներդ չկարգել քեզ տեր,
Եթե կարող ես խորհել ու մտքերդ նպատակի չվերածել,
Եթե կարող ես առերեսվել հաղթանակին և նաև պարտվել,
Եվ երկու ինքնակոչների հետ նույն կերպ վարվել,

Եթե կարող ես տանել բարբառածդ ճշմարտությունը լսելը, արդ
Խաբեբաների կողմից աղավաղված է այն՝ իբրև հիմարներին թակարդ,
Կամ դիտել, բաներ որոնց կյանք ես տվել, կոտրված
Եվ կռանալ և կառուցել գործիքներով մաշված,

Եթե կարող ես հաղթանակների մի շարք ունենալ,
Եվ, խիզախելով, վտանգել այն վայրիվերումների միակ շրջադարձին,
Եվ կորցնել, նորեն կյանքին զարկ տալ,
Եվ երբեք չբարձրաձայնել կորստիդ մասին,

Եթե կարող ես ստիպել սրտիդ, նյարդիդ, մկանիդ
Ծառայել քեզ՝ նրանց անձնատուր լինելուց հետո անգամ,
Շարունակի՛ր այդպես, երբ ոչինչ չունես ներսումդ,
Բացի կամքից, որ շշնջում է նրանց«համառե՛ք այսժամ»

Եթե կարող ես քայլել ամբոխի հետ և պահել առաքինությունդ,
Եթե կարող ես քայլել թագավորների հետ՝ չկորցնելով պարզությունդ,
Եթե ո՛չ թշնամիդ, ո՛չ սիրող ընկերդ չեն կարող վնասել քեզ,
Երբ բոլորը հաշվի են նստում քեզ հետ, բայց ոչ ավելին,

Եթե կարող ես լրացնել ժանտ րոպեն
Երկար տարածությամբ՝ համարժեք վաթսուն վայրկյանի,
Քոնն է աշխարհը և ամենն, ինչ այն կրում է իր մեջ,

Եվ ավելին՝ դու կդառնաս Մարդ, ի՛մ որդի․․

Thursday 17 September 2015

I Have Lost My Sleep - Քունս կորցրել եմ


I have lost my sleep maybe in faraway dreams
What if in those lonely and silent lines,
Maybe it’s been lost in the white of desired winters
Or in the forthcoming green of springs.

What if that dreams are stolen by glitters of summer,
And what if they are hidden by golden hair
Of colourful autumn sundown… hey!
And what if condemned me to immortal longs they.

Believe me, you, my judgment painful is
As I didn’t understand what my struggle is
As I didn’t realize my paying price
As I didn’t use my left-handed brush.

Whenever I looked at that willow weeping
I always avoided resemblance to it,
Struggled I in vain with the dark of night
Poor Me is condemned to road of exile.

And even if I lose my mercy,
It’s only when I am judged by me
When I compare with others me
When I name a hermit me.

When singing to you and trying to help you
When uttering your name as a vow
I have lost my only property
My orphan sleep which belongs to others, already. 



Sunday 13 September 2015

Տնակը


Ա՜յ, տեսնու՞մ ես հեռվում թառած այն տնակը,

Իսկ արահետ դարձած, հին ու փտած այն տախտա՞կը,
Իսկ հիշու՞մ ես՝ ինչպես անցար այդ բարդ ուղին,
Ինչպես վերջում հանգստացար տան առջևի սառը քարին,
Ինչպես անկշտաբար կլանեցիր մաքրամաքուր ջուրն աղբյուրի,
Ու, թե ինչպես աչքդ ծակեց կանաչ վառ գույնն այն մամուռի,
Որի համար պատերն աղբյուրի ապաստան էին դարձել,
Իսկ արևի շողերն ասես հաճախ այցի գալ մոռացել,
Իսկ կհիշե՞ս, թե որ ծառի հովն էր այնքան եսիդ գերել,
Այնքա՜ն, որ աչքդ հենց այդ մեկին նայելով էր հաճախ կպել, 
Իսկ, թե ինչպես էիր վախենալով կտուր ելնում,
Սակայն՝ ինչ ժպիտով տեսածդ հրաշքով լուռ հիանում,
Հիշում ես չէ՞ բույրը քո իսկ տնկած այն ծաղկի,
Որին ջրում, փայփայում, հետևում էիր, որ չթոշնի...
Ա՜խ, այդ տունը օրորոց էր մանկական,
Շեմքի հողը՝ օրհնված գանձ իսկական,
Տունն այդ մի եզակի օազիս էր անապատում,
Արահետն էլ դեպի օազիսն էր ուղիղ տանում,
Հիանում էինք հեռվում երևացող այն տնակով,
Ցանկանում էինք առաջինը ճամփա ընկնել արահետով,
Ու դնում էինք քայլը մեր լայն՝ ագահաբար
Ու կարծում էինք, որ մի քայլով տեղ կհասնենք՝ վստահաբար,
Մոռանում էինք, որ օազիսն այդ հեռվում է գտնվում,
Իսկ արահետն այնտեղ տանող միայն մեզ չէր պատկանում, 
Չէինք հիշում, որ մանկություն կոչվող այդ տնակում
Մենք գտնվում էիք լոկ այն հյուրի վիճակում,
Որը ոտք էր դրել օազիսն այն երանելի
Ու չգիտեր, որ հյուրերին այնտեղ երկար ապրել չի կարելի,
Ու լավ է, որ ցայսօր կա արահետն այն սիրելի, 
Ու այն տնակը, որ ապացույցն է խենթ հուշերի,
Տնակում հիմա ապրում են նոր տերերը նրա,
Ցավոք ես ու դու մանուկ այլևս չենք դառնա...
Բայց հոգ չէ իրավ, միայն թե տնակը մնա անավեր,
Որ հուշը մեր ունենա թևեր, ոչինչ առավել...

Thursday 10 September 2015

Ճոճանակ



Ճոճանակ է միտքս քեզ համար դարձել,
Ուղղությանն ու ուժգնությանն ես քեզ տեր կարգել,
Ճոճում ես այն հաստատակամ, անխնա՜,
Հրում ես վեր ու չես սպասում՝ ետ դառնա:

Ճոճից հոգնում, լքում ես խեղճ ճոճանակին,
Ու լոկ հիշում, երբ ուզում ես սլանալ վեր, ճախրել կրկին,
Երբ ուզում ես զգալ քամու շունչը քեզ գերող,
Ու կտրվել, փախչել երկրից քեզ սիրող:

Ու ճոճանակն այն թվում է մեղավոր մի թռչուն,
Որ չի կապում քո թևերը ու չի դառնում այն քեզ տուն,
Այն չի խնդրում, որ գնալիս զգուշացնես,
Գեթ խնդրում է անզգուշաբար չճոճես:

Միտքս վաղուց արդեն ճոճանակ է հնամաշ,
Մի' զարմացիր, ինքդ ես դարձրել ստորաքարշ,
Ու լոկ քեզ ու հրամանիդ ականջալուր, 
Առանց բախելու արդեն բացված, անգույն մի դուռ:

Բայց, փաստն այն է՝ դուռն այդ արդեն նոր կողպեք ունի,
Ու ծածկագիրն այդ կողպեքի միայն մեկը հստակ գիտի,
Ցավոք արդեն, չստացվի ճոճանակն այն հավերժ ճոճել ,
Մոռացել էիր, որ պետք էր երբեմն սիրո յուղով այն յուղել: