Monday 30 November 2015

Մարդ


Մարդս մա՞րդ է արդյոք այս դարում,
Թե՞ մոլորված մի կենդանի, որ փակված է վանդակում,
Մարդ չգիտի` որն է ելքը այդ վանդակից,
Ու չգիտի` ինչպես ազատվել այն վարակից,
Որին անուն տալուց անգամ մենք գլխահակ
Խուսանավում ու գլորվում ենք անհատակ,
Ու հենց նույն մարդն է այդ վանդակն ամեն օր կոփում,
Այն ավելի ու ավելի կուռ դարձնում,
Ու չգիտենք` ինչու մեղադրում ենք մենք ուրիշին,
Որ ելքի ուղին գուշակելը մնացել է բախտի հույսին,
Ու ով պետք է մեր փոխարեն քայլը աներ,
Կենաց գոչերը լուռ անսար կամ թե խոսեր,
Չգիտեմ ես ու թվում է `ես լավ գիտեմ այն վարկածը,
Որ չգիտեմ` ինչպես մեկնել կյանք արկածը,
Մենք ապրում ենք վանդակում ու մեզ կարծում ենք ազատ,
Իսկ ճաղերի ետևում հառնում է մեզ կյանք անազատ,
Բանտարկվածի ճղճիմ դերում մենք կուրացած վար ենք նայում,
Իսկ դուռը, գիտե՞ք փակ չէ վաղուց, բաց է մնում,
Հարցն այն է, որ այդ փաստը կենաց բանտի ճգնավորը էլ չի տեսնում,  

Ու կուրացած միտքն է թաղում…