Thursday 10 September 2015

Ճոճանակ



Ճոճանակ է միտքս քեզ համար դարձել,
Ուղղությանն ու ուժգնությանն ես քեզ տեր կարգել,
Ճոճում ես այն հաստատակամ, անխնա՜,
Հրում ես վեր ու չես սպասում՝ ետ դառնա:

Ճոճից հոգնում, լքում ես խեղճ ճոճանակին,
Ու լոկ հիշում, երբ ուզում ես սլանալ վեր, ճախրել կրկին,
Երբ ուզում ես զգալ քամու շունչը քեզ գերող,
Ու կտրվել, փախչել երկրից քեզ սիրող:

Ու ճոճանակն այն թվում է մեղավոր մի թռչուն,
Որ չի կապում քո թևերը ու չի դառնում այն քեզ տուն,
Այն չի խնդրում, որ գնալիս զգուշացնես,
Գեթ խնդրում է անզգուշաբար չճոճես:

Միտքս վաղուց արդեն ճոճանակ է հնամաշ,
Մի' զարմացիր, ինքդ ես դարձրել ստորաքարշ,
Ու լոկ քեզ ու հրամանիդ ականջալուր, 
Առանց բախելու արդեն բացված, անգույն մի դուռ:

Բայց, փաստն այն է՝ դուռն այդ արդեն նոր կողպեք ունի,
Ու ծածկագիրն այդ կողպեքի միայն մեկը հստակ գիտի,
Ցավոք արդեն, չստացվի ճոճանակն այն հավերժ ճոճել ,
Մոռացել էիր, որ պետք էր երբեմն սիրո յուղով այն յուղել:

No comments:

Post a Comment