Saturday 21 June 2014

Камень


Солнце выходит и вновь твой след пропал,
Может это ветер тебя от меня забрал,
Или моя память уже против меня,
И твои очертаний позабыла я.

Говорят камни молчаливы,
Им очень сложно что-то сказать.
А вот может они не глухие,
И им можно больше доверять.


Ведь в них живут куски твоей душы.
Может те, которых утратил ты
И больше их ты не ишешь,
И вряд ли уже  встретишь.

Моё сердце было убежишем для тебя
И для твоих мыслей, которых так любила я.
Но ты подумал, что оно камень чужой,
Оставив на дороге сиротой.

Ведь не знал ты, что сердце моё
Умело слушать и говорить за одно,
Просто так и ты не осознал
Что глухим и немым сам себя познал.



Friday 6 June 2014

Պարանից կախված կյանք


Դժգույն է թվում այս եղանակը, ու թեպետ արևն իր ներկայությամբ հաճախ է պատվում, մենք նախընտրում ենք տեսնել այն դժգունությունն ու մռայլությունը առանց որի ինչ-որ բան կիսատ կլիներ։ Անում ենք դա անգիտակցաբար, բայց հաստատ մի մղումով, որն ավելի հաստատ է, քան հենց մղումն իր էությամբ։
            Նայում եմ պատուհանից դուրս։ Աչքիցս չի վրիպում ութերորդ հարկում պատուհանից կախված այն տատիկը, որ դողացող ձեռքերով հազիվ հավաքում է պարանին փռված լվացքը, հետո զգուշությամբ ու նույնքան դանդաղկոտությամբ հեռանում պատուհանի մոտից՝ թողնելով այն կիսաբաց (հավանաբար հույսով, որ արևի շողերն իրեն էլ այցի կգան)։ Դրսում կյանքը ընթանում է իր սովորական հունով ամառային մի օր, դրսում խաղացող երեխաներ, տնից խանութ կամ էլ խանութից տուն շտապող մեծահասակներ։

        
           Մի պահ ուշադրությունս շեղեցի և չնկատեցի՝ ինչպես վերացավ պարանին կախված վերջին իրը։ Հետո չէի հասցրել սևեռուն հայացքս այլ կողմ դարձնել, երբ պապիկը գլուխը դուրս հանեց պատուհանից և կրկին զգուշությամբ ու դանդաղկոտությամբ, բայց  վստահորեն պարանին ինչ-որ բան կախեց։ Գնաց ու տատիկի պես կիսաբաց թողեց պատուհանը (այս հարցում նրանք, փաստորեն, միակարծիք էին)։ Մտածում եմ՝ տեսնես կայի՞ն այն ժամանակ այսօրվա բարդությունները։ Հետո հասկանում եմ, որ անասելի դժվարություններ կային, որոնց մասին, բարեբախտաբար, մենք գուցե լսել, բայց չենք տեսել։ Ուզում եմ, որ հոգիս դադարի լալ, երբ արևն այսքան առատաձեռն է, ուզում եմ մոռանալ այդ դժվարությունները, երբ աչքիս առաջ հնարավորն ընդվզում է անհնարի դեմ, ու օրը բացվում է նորից։
            Կյանքը երբեք կանգ չի առնում, ուղղակի պետք է երբեմն լարել այն, որպեսզի վերջնական կանգ չսպառնա ու ինչպես երաժշտական արկղիկն է լարման կարիք զգում, այնպես էլ մեր կյանքը։ Լարի՛ր կյանքդ, իսկ ես գնամ ու բացեմ պատուհանը։ Արևը հյուր է եկել մեզ, չարժե սպասեցնել նրան՝ անկոչ, բայց միշտ սպասված այդ հյուրին։