Saturday 24 September 2016

Անձրև





Ինչի՞ց է, որ անձրևն այս չունի վերջ ու հանգրվան
Ու ինչո՞ւ չի դադարեցնում իր ընթացքն այն,
Ինչու՞ է այն  երջանկացնում որոշ մարդկանց
Ու ինչու ՞ է ցավ ներարկում, ցավով սնում ոմանց։

Ինչու՞ են ոմանք դրա հոսքի տակ պարում ինքնամոռաց,
Ու ի՞նչն է ոմանց ստիպում պատսպարվել հանկարծ,
Թաքնվել գրկախառնվել շտապող այդ հոսքից կաթիլների
Ու դառնալ գիշատչի կողմից հետապնդվող մի կենդանի։

Մի՞թե այդչափ սաստկալի են արցունքները երկնքի,
Թե՞ վախենում ենք առերեսվել փշրանքի հետ կարոտի,
Որ թափում է առատորեն այն, ինչ կոչում ենք երկինք,
Որին հաճախ ուղղում ենք ամեն տեսակ նախատինք։

Գուցե նախատիքն այդ մեր ստիպում է պոռթկալ,
Ստիպում է նրան հուսաբեկվել ու անվերջ լալ,
Մի՞թե այդքան նեղացրել ենք մեր լուրթ տանիքին,
Որ կարկատած սիրո շերտը չդիմացավ արցունքին։