Thursday 31 January 2013

Я - это я


Ты смотришь на небо,
Ты очарована, никогда не забудешь этот взгляд,
Взгляд, его взгляд похож на небо.
Как забыть, то - что перед тобой всегда?
То, что ты видишь, но хочешь забыть иногда,
Оно может пролетать сквозь ветра,
Знай, однажды уйдёт навсегда.
Ну как просто взять и меняться?
Или против твоей натуры драться.
Знай, никогда не буду менять мой облик.
Ты мой друг, ты не идеален,
И любить тебя поверь мнe – это подвиг.
Так, что ты должен быть доволен,
Если нет, то это моя ошибка,
Я не другая, иная, я - это я,
Я обречена быть такой,
Изменить меня нельзя, даже опасно.
Добрые люди всегда хороши,
Но плюнуть в их души,
Не смей и не жди,
Что они забудут  это,
Любят они искренно,
Забить эту любовь для них – сложно,
И они не будут просить,
Если твой взгляд, который похож на небо.
Будет озарять другое сердце,
Я смирюсь, потому что луна,
Предпочитает остаться одна,
Чем быть игрушкой для мелких звёзд,
Которые могут подать и никогда не восстаться.    


Friday 25 January 2013

Երբ հոգին է լալիս...

Այդ օրն աղջիկը քայլում էր քաղաքի փողոցներից մեկում: Այն շատ գեղեցիկ էր և լուսավոր, ինչպես երբևէ: Բազմահազար լույսերը հեշտությամբ ճեղքում և անէացնում էին գիշերային խավարը: Հրա՜շք…այդ ամենը հեքիաթ էր հիշեցնում: Սակայն կար մի բան, որ սխալ էր կամ թերևս անցանկալի: Ո՛չ ձյան ադամանդափայլ փաթիլներն էին ի զորու կուրացնելու նրա հոգու սառն ու անտարբեր աչքերը, ո՛չ էլ այդքան գեղեցիկ, և կախարդական լույսերը կարող էին լուսավորել նրա մութ և ցավով լի հոգին:


Հրաշքը  կատարվում է, երբ արտաքին պայծառությունը միայնակ չի կռվում, հարկավոր է, որ նրան միանա նաև ներքին խինդը: Դու ժպտում ես, սակայն անարձագանք մնացած նամակին սպասող մեկի պես նվաղում…կորչում կյանքի քառուղիներում:
Կյանք է…կարող ես ժպտալ, վատ դերասան չես, բայց ի՞նչ անել, ի՞նչ անել, երբ հոգին է լալիս…

Thursday 24 January 2013

Գեղեցկագույն ծաղիկ Ժասմինն ու արևելքի արքայազնը

Կար ժամանակ, երբ ապրում էր մի գեղեցկուհի, նա ծաղիկների իշխանության ամենաբուրումնավետ ծաղիկն էր` Ժասմինը: Յուրաքանչյուր օր` արևածագից մինչև արևամուտ, տոն էր նրա սքանչագեղ արքունիքում:
Նրա արքայությունն ապրում էր խաղաղ ու անհոգ: Ամեն բան գնում էր իր հունով, մինչև...Մինչև ասիական հեռու երկրներից փչող քամին գուժեց կամ էլ ավետեց նոր արքայազնի գալուստը: Ժասմինն ու նրա երկնային հոգին ալեկոծվել էին աըդ լուրից, այդ լուրն  
այդքան էլ չէր ոգևորում արքայադստերը:
Ծաղիկների թագավորությունը հավուր պատշաճի էր պատրաստվում արքայազնի և նրա պալատականների գալստյանը: Եվ ահա նրանք ժամանեցին:
Չքնաղ ծաղկի մտատանջություններն արդարացի էին, նրան դուր չեկավ արքայազնի գալուստն ու դրանից բխող հետևանքների տեսլականը: Սակայն կար մի փաստ, որը ջնջել կամ փոխել չէր կարող նույնիսկ հզոր քամիների աստվածը, ոչ էլ ծովերի աստված Պոսեյդոնն էր ի զորու խորտակելու, այն ինչ ծնվեց հետագայում:
Արքայազնը իրոք հմայված էր ծաղիկների թագուհու նայվածքով, նա սիրահարված էր...պնդում էր` կպոկի ու կտանի արքայադստերը, կտանի արևելքի այն հեքիաթային երկիրը, ուր ծաղկի բուրմունքն էր պակասում: Արքայադուստրը դեմ էր, կամ էլ` կողմ...սա ճշգրիտ չէ, որովհետև ծաղիկների հոգին կարդալ քչերին է հասու:
Ինչևէ, եկավ արքայազնի մեկնման պահը, սա կարծես կարող էր տալ բոլոր հարցերի պատասխանն ու դնել վերջակետ այս պատմությանը: Սակայն կյանքի անկանխատեսելի գիրքը այլ բան էր պատրաստել նրանց համար և երկիր ուղարկելով իր բազմափորձ հեղինակին, խնդրել էր նրան պատմության վերջին էջում դնել ո՛չ թե վերջակետ, այլ` բազմակետ: Սա նշանակում է, որ պետք է սպասել, սա մի հատկություն է, որով օժտված են ընտրյալներն ու իրական սիրահարները: Միայն պատմության ավարտը ցույց կտա, թե որի մեջ էին մտնում գեղեցկագույն ծաղիկ Ժասմինն ու արևելքի արքայազնը:

Sunday 20 January 2013



Presente De Deus 




Բարև-բարև :Ճ Ուրախ եմ ծանոթության համար: Երկար եմ սպասել...Հազիվ, այ մա՛րդ :Դ...Ուրեմն ասեմ, որ մենք շա՜տ երկար և շա՜տ հետաքրքիր ճանապարհորդության ենք պատրաստվում մեկնել, այնպես, որ կապե՛ք ամրագոտիները, մենք թռչում ենք :Ճ...Առաջին թռիչքը `սիրո անսահման աշխարհ...Աստծուց նվեր...Համաձայնեք, որ սերը կարող է նաև այսպիսին լինել` մաքուր, անշահախնդիր, քնքուշ ու անկեղծ <3 Լսե՛ք և հաղորդակից դարձե՛ք այդ սիրուն, ինձ մնում է միայն մաղթել, որ կյանքում հանդիպեք նման պարզ ու անկեղծ, անէական մի երևույթի...Ես Ձեր, Դուք `իմ - Presente De Deus