Wednesday 27 April 2016

Վաճառվում է Արդարություն



Աճուրդի դրված ամեն մի իր ու առարկա
Իր գնորդն ունի, եթե դրա համար վճարող կա,
Տարատեսակ ու թանկարժեք գործեր արվեստի
Կամ թե անշուք արգասիքներ մարդածին արհեստի,
Մեծարժեք մի անհատի պատկանող իրեր
Նաև մի անհատի պատկանող մեծարժեք իրեր,
Մեկը գին է առաջարկում, չի ուզում նա պարտվել,
Մյուսն էլ չէ որ անկարող է ու չի կարող ոտք մեկնել,
Ու ընթացքն այդ նման է բազմանդամ մի մրցուղու,
Որում հաղթում է նա, որը կգնա բոլորից հեռու
Ու թե հանդգնի ու վճարի գինն այն ցանկալի,
Կդառնա տերն ու տիրակալը թվացյալ աշխարհի,
Կօժտվի հպարտ մի արտացոլանքով հաղթողի,
Կնայի շուրջն ու պարտվողին կարհամարհի:
Ու, այս անգամ էլ մի աճուրդ էր հայտարարված,
Սակայն, պայքարն անսովոր էր, չտեսնված,
Այս դեպքում մրցուղի չէր, պարզապես,
Կենաց կռիվ ու պայքար էր, իսկապես.
Մի խենթ պայքար հանուն կյանքի մեծ իմաստի,
Մի իրի համար, որն արժան է գովեստի,
Որի անունն «արդարություն» մեկը դրեց
Ու աճուրդին անհավանական գին սահմանեց…
Շատերն առաջարկեցին ամենն, ինչ ունեն,
Ու մեկ, երկու, վաճառվեց արդարությունն անօրեն…
Արդարությունն են վաճառում ամեն անկյունում,

Դրա գինն ամենից թանկն էր այս աճուրդում…