Friday 29 August 2014

Ժամ չմնաց հոգնելու


Ժամ չմնաց հոգնելու,
Բան չմնաց հոգնելու
Ու վաղվա բացվող օրվա հետ
Անվերջ քեզնով ապրելու։
                                  
Ու չմնաց գեթ մեկ հույս,
Որ կբացվի արշալույս,
Ու վաղն իրոք կբերեն
Ոտնահետքերդ նորեն։

Ու չի լինի մեկ անգամ,
Ու ես հավերժ կմնամ
Կարոտ նվաղ քո տեսքին,
Քո անհամբեր հայացքին։


Ու թե մի օր ինձ հիշես,
Կգաս հանգիստ կսպասես,
Բայց անհանգիստ կդառնաս,
Երբ ներկայությունս չզգաս։

Այդժամ հեռվում կլինեմ,
Ու թե հանկարծ ես լռեմ,
Հոգուդ ձայնը չանտեսես,
Սրտիս խոսքը կհիշես

Ժամ չմնաց հոգնելու,
Բան չմնաց հոգնելու
Ու վաղվա բացվող օրվա հետ
Անվերջ քեզնով ապրելու։

Monday 18 August 2014

Վերադարձ


Քամին այնքան անողոք է իրենից պատսպարվել փորձողների նկատմամբ։ Ու թեպետ այն մեծ հաճույքով է խաղի մեջ մտնում նրա վարսերի հետ, ինչ-որ բան ստիպում է դժվարությամբ պատասխանել փոխադարձությամբ։ Հիմա, երբ նա նստած է բարձրության վրա, տեսնում է անծայր թվացող հեռուները, հիանում գույների առատությամբ, ըմբոշխնում քամու բերած մեղեդու հնչյունները, դատարկությունն ավելի հարազատ է թվում, քան սեփական եսդ։


    Վերևից ճախրելն այնքան իրական ու հեշտ է թվումմիայն վայրէջքն է անկանխատեսելի ու անցանկալի ելք խոստանում։

           Քամին ավելի է սաստկանում, վարսերն էլ թվում է՝ դաշինքն են կազմել՝ տրվելով քամու ընթացքին ու դառնալով անկառավարելի։ Գեղեցկություն․․․ինչքա՜ն գեղեցիկ բան է կյանքը ու ինչքան գեղեցիկ է այն դառնում, երբ դիտում ես, այլ ոչ թե ձևացնում, որ նայվածքդ հասցեատեր ունիայն էլ հավերժ շարժման մեջ գտնվող «Ձերդ Գերազանցություն Կյանքը»։

            Շուտով կվերջանա ևս մեկ օրարևն արդեն իր դրոշմը թողել ու լքել է իրեն արդեն կարոտած երազողներին։ Եկել է ետդարձի ճամփան բռնելու պահը։ Ու ո՞վ կպատկերացներ, որ վերադարձն ավելի բարդ էչէ՞ որ վերադառնում ես մի տեղ՝ հեռանալով մյուսից։