Tuesday 9 January 2018

Դա էլ չգիտե՛նք…

Related image



Ու ամեն անգամ հարցին, թե ինչու
Մենք չունենք որևէ հստակ պատասխան,
Մենք չգիտենք, թե մարդիկ ինչու
Դարձնում են թիկունք, դառնում հոգեսպան,
Չգիտենք, որ ցանելով ծաղիկ,
Վստահ չես լինի, որ ծիլն այդ մի հատիկ
Կունենա տեսքն այն գունավոր,
Արևի համբույրից ստացած մեղավոր
Ու ամոթխած տեսք խորհրդավոր:
Չգիտենք, որ խնամածդ ծաղիկը
Թոշնում է մեկ-մեկ, պատժում անտարբեր,
Խոնարհվում է այն…
Իսկ քարափին անտեր աճող ծաղիկը
Ամենասիրուն իրանով ու վեհ սլանում է վեր
Անխոնարհ է այն…
Մենք գիտենք միայն, որ կյանքում հաճախ
Մեզ օգնում են անծանոթ մարդիկ,
Հաճախ մեզ են ետ տալիս մեր իրն այն մի հատիկ,
Որ կորել էր մեր փութկոտ քայլքի պատճառով:
Ու հաճախ, այո՛, մենք կորցնում ենք մեզ, գուցե թանկ
Շատ այլ բաներ ենք կորցնում մենք հաճախ,
Գուցե կորցնում ենք անիմաստ,
Ամենը փութկոտ քայլքի պատճառով միայն:
Եվ ուրեմն, դանդաղ քայլել պիտի կարողանանք
Բայց ինչպե՞ս, եթե արագաքայլ ենք մենք,
Ինչպե՞ս եթե կյանքի ետևից չենք հասցնում մենք,
Ինչպե՞ս  քայլերը դանդաղեցնել,
Եվ ինչպես ծաղիկ խնամել,
Դա էլ չգիտե՛նք…