Friday 16 July 2021

Երկու աշխարհ

Edvard Munch - Two People: The Lonely Ones, 1899


Կոպերդ՝ քարտեզ,

Ես՝ մի ցամաքած գետ՝

Հազիվ նշմարելի,

Որ ուշագնաց եղավ

Քո մագաղաթագույն

Այդ մաշկի վրա։

Ձեռքերդ՝ ճյուղեր,

Ես՝ մոլորված թռչուն

Իրեն «պատեպատ տվող»՝

Բարևից մաշված,

Բայց ինձ չճանաչող

Ափերիդ վրա։

Հայացքդ՝ լեռներ,

Ես՝ ամոթխած եղնիկ,

Որ ուղին կորցրել,

Իրեն դատափետում է

Բարձրությունդ նվաճելու

Ցայգացնոր մտքի համար։

Գիրկդ՝ տիեզերք,

Ես՝ մենաբնակ  աստղ,

Որ տեղ  չունի

 Հոգումդ ապրող

Համաստեղությունններից

Ոչ մեկում անգամ։

 

Դու՝ աշխարհ

Ե՞ս։

Ե՛ս էլ՝ աշխարհ։

Այլակերպ մեկը․․․

 

 

 

No comments:

Post a Comment