Tuesday 20 July 2021

Աստղ երկու


 Երկրորդ օրն է`

Աստղեր երևացին երկնքում

Քաղաքի աղտոտված երկնքում

Աստղեր երևացին

Ու ինձ թվաց՝

Հոգի կա քաղաքում։

Քաղաքի աղտոտված երկնքում

Կա հոգի․․․

Ինչու՞ եզակի

Երկուսը անգամ։

Երկու աստղ էին

Հազիվ նշմարելի,

Որ ինձ երես տալ

Չուզեցին մի փոքր անգամ

Դարձան անհոգի,

Ու անհետացան

Երկնքում աղտոտ քաղաքի։

No comments:

Post a Comment