Friday 23 March 2018

Ես թույլ չեմ, բայց ուժեղ էլ չեմ ես


Ես թույլ չեմբայց ուժեղ էլ չեմ ես,
Ես անկարող չեմբայց ի զորու էլ չեմ ես,
Մի խոնարհված ծառի եմ նման ու թեև
Կամուրջ եմ դարձելորն ունի ճյուղ ու տերև,
Չունեմ ես մեջքկոտրված է այն,
Փշուր-փշուր կոտրվում են ծառիս այն
Ճյուղերն անընդհատորոնց շնորհիվ
Կամուրջն ամեն օր անցնում են անթիվ
Մարդիկ ու մարդկային անթիվ հոգիներ...

Ես թույլ չեմբայց ուժեղ էլ չեմ ես,
Ես չեմ կարող անտարբեր անցնել խեղճ
Ու դողացող ձեռքերը մեկնած հոգու կողքով
Ես գիտեմինչ ասել է մարդկային մտքի
Ու առավել հոգու սով,
Երբ հոգսերն ալիքվելով ստեղծում են մի ծով
Ու լավ իմանալովոր լողալ չգիտենք
Մեզ նետում են այդ անկուշտ ու կուլ
Տալու պատրաստ կենդանու քով...

Ես թույլ չեմբայց ուժեղ էլ չեմ ես,
Ես պատրաստ եմ գնել կոպտացած
Մատներիդ հոգսերը բոլոր
Ու կնճիռներդ ցանած պատճառներըոր
Մեկ անգամ գոնե չզգամ ինձ մեղավոր
Իմ չգործած բոլոր մեղքերի համար...