Saturday 25 November 2017

Ես հեռացել էի


Ես հեռացել էի ու դու կկարծես, թե մոռացել էի
Անգամ զգուշացնել ծառուղու այն հին ուռենուն տխուր,
Ես հեռացել էի ու դու անդադար կրկնում ես, թե մոռացել էի
Աշնան արևի մարող ջերմությունից կառչել ամուր,
Ես հեռացել էի ու դու վստահ ես, թե շատերի նման մոռացել էի
Հրաժեշտի խոսքեր ես ձոնել իմ աննկատ էության միակ սպասողին լուռ...

Ես հեռացել էի, կարծում էիր դու...

Իսկ ես չէի հեռացել, պարզապես դու էիր ինձ մոռացել
Մոռացել էիր իմ փութկոտ քայլվածքն անհաստատ,
Իմ ոչինչ չպահանջող հայացքը հանդարտ,
Իմ դեմքից երբեք չանհետացող ժպիտը անդարդ
Ու իմ քեզ նայող աչքերը անթարթ...

Ես հեռացել էի, կարծում էիր դու, իսկ իրականում մոռացել էիր դու...