Tuesday 23 December 2014

Ո՞վ եմ ես

Ո՞վ եմ ես այս աշխարհում հսկա,
Մի ազնիվ, միամիտ ծառա։
Մի օգնական ձեռք ես միայն դարձա,
Ո՞վ եմ ես այս կյանքում ներկա։
                                      
Ո՞վ եմ ես Ձեր աչքերում, մարդի՛կ,
Մի խեղճ ու լուռ աղջիկ,
Մի քամուց խոնարհված ծաղիկ,
Ո՞վ եմ ես Ձեր սրտում, մարդի՛կ։
 
Ո՞վ եմ ես, երբ ինձ եք նայում,
Մի հայացք նետում ու անցնում,
Մի պահ սևեռուն նայում,
Ո՞վ եմ ես, երբ ինձ չեք տեսնում։

Ո՞վ եմ ես, որ խոսքս ասեմ,
Մի ակնթարթ սիրտս բացեմ,
Մի քիչ ավելի հենց Ձեզ լսեմ,
Ո՞վ եմ ես, որ այսպես գրեմ։

Ո՞վ եմ ես, որ չգիտեմ կեղծել,
Չգիտեմ քծնել, համոզել,
Չգիտեմ խաբել, պահանջել։
Ո՞վ եմ ես, որ գիտեմ լինել․․․իրական լինել

Ո՞վ եմ ես, որ չգիտեմ մերժել,
Կարող եմ միայն փորձել օգնել։
Իմ ցավը թողած նրանցով ապրել,
Ո՞վ եմ ես, երբ մարդ լինել, նշանակում է սեփական ձեռքով տուժել։

Ո՞վ եմ ես, երբ չունեմ շլացուցիչ հմայք,
Ինչպես պճնված այդ կանայք,
Ինչպես միանման տիկնիկներն այն,
Ո՞վ եմ ես, որ դառնամ Ձեր նման։

Անվերջ հարցնում եմ՝ ո՞վ եմ ես,
Այդ հարցին պատասխան չունես,
Պատճառը մեկն է թերևս,
Վերևում գրված տողերս։

Ո՞վ եմ ես այս աշխարհում հսկա,

Մի ազնիվ, միամիտ ծառա․․․