Sunday 22 September 2013

Փետրվարյան հուշագրություն


Ո՞վ է պատճառն այդ հոգու ցավերի: Նա՞, ով պատճառն է քո երջանկության, թե՞ նա ով համարձակվել է տխրեցնել քեզ: Ախր, ի՜նչ հարցեր եմ տալիս: Մի՞թե չգիտեմ, որ նույնն է պատճառը քո տխրության և ուրախության: Որն ստանձնել է այդ չար ու բարի, անողոք ու բարեգութ առաքելությունը կյանքի: Ստիպել է քեզ պարել արևի շողերի տակ, լաց լինել անձրևի կաթիլների ընկերացությամբ, մոռանալ ներկադ, ապրել անցյալով` հանուն ապագայի: Հիմա՜ր, հիմա՜ր ես դուի՞նչ ապագա, եթե առանց այդ էլ մոռացված ներկադ դատարկ է, ամեն դեպքում բացակա է քո լիությունը:

Չե՞ս զգում՝ պակաս է ինչ-որ բան, ամեն անգամ, երբ հանրագումարի ես բերում կյանքդ, գիտակցում ես, թե ինչքան ես հեռացել նրանից, անտարբեր մի՛ մնա, առանց այդ էլ բացակայությունների պատճառով համալսարանից դուրս մնացած ուսանողի ես նմանվում…Բացի՛ր գաղտնիքը հոգուդ, մի՛ թող, որ խառնի քո անցյալը ներկային և անջատի ներկադ ապագայիցդ…Ապրի՛ր, արա՛ դա…զգա՛…
Ների՛ր, նրանց ովքեր անտեսում են, ախր չգիտեն, թե ինչքան թանկ են ու չեն պատկերացնի, որ ոմանց համար մի աշխարհ են, մի ամբողջ կյանք:

Ների՛ր մեղավորներին, նրանք անմեղ են. Անմեղ `քո իսկ ստեղծած մեղավորության քողով պատված: Ների՛ր նրանց և հատկապես քեզ:

No comments:

Post a Comment