Friday 25 January 2013

Երբ հոգին է լալիս...

Այդ օրն աղջիկը քայլում էր քաղաքի փողոցներից մեկում: Այն շատ գեղեցիկ էր և լուսավոր, ինչպես երբևէ: Բազմահազար լույսերը հեշտությամբ ճեղքում և անէացնում էին գիշերային խավարը: Հրա՜շք…այդ ամենը հեքիաթ էր հիշեցնում: Սակայն կար մի բան, որ սխալ էր կամ թերևս անցանկալի: Ո՛չ ձյան ադամանդափայլ փաթիլներն էին ի զորու կուրացնելու նրա հոգու սառն ու անտարբեր աչքերը, ո՛չ էլ այդքան գեղեցիկ, և կախարդական լույսերը կարող էին լուսավորել նրա մութ և ցավով լի հոգին:


Հրաշքը  կատարվում է, երբ արտաքին պայծառությունը միայնակ չի կռվում, հարկավոր է, որ նրան միանա նաև ներքին խինդը: Դու ժպտում ես, սակայն անարձագանք մնացած նամակին սպասող մեկի պես նվաղում…կորչում կյանքի քառուղիներում:
Կյանք է…կարող ես ժպտալ, վատ դերասան չես, բայց ի՞նչ անել, ի՞նչ անել, երբ հոգին է լալիս…

No comments:

Post a Comment