Sunday 21 February 2021

***


 Ծանծաղ-ծանծաղ ծով...

Այլախոհ ալիքներն ալարեցին,

Ճերմակ ճայերին ճանկեցին,

Երգեր երկնել երդվեցին:


Չերևացող չուն,

Ուղին ուրացավ ու

Ջինջ-ջինջ ջրերի,

Ինքնահոս իրանին իջավ:


Ձայնելով ձևազուրկ,

Օտարախորթ օրհներգը

Ցուցադրեց ցնորքը ցասման`

Որպես ոգեկործան ողբաքնար...

No comments:

Post a Comment