Monday 3 August 2020

Լուսնաքար


Լիալուսին է...

քեզ ես նայում եմ,

ինչպես մի լուսնաքարի, որին

 թե բախտս բերեր ու գտնեի մի օր,

կկարծեի, թե

իմ սեփական լուսինն եմ ստացել`

մի նվեր երկնից,

որի կազմության ու կազմվածքի

ամեն աննշան բեկման

անխոնջ վկան կդառնամ,

բայց, այդ ինչ անմիտ բան է.

սիրել մի քարի, որ

ճամփին պատահելու հնար է տալիս

մի քանի հոգու,

այն էլ երևի` այն տեսակներին,

որ քարեր տեսնելիս,

ոտքի հարվածով գնդակ են կարգում

ու հեռու նետում իմ լուսնաքարին:

Լիալուսին է...

քեզ ես նայելու հնար էլ չունեմ,

ամպերն այս օգոստոսյան գիշերվա

փակել են տեսադաշտը իմ,

ու թե չեմ գտնում իմ լուսնաքարին,

ինձնից ավելի բախտավոր ճամփորդներն, իրավ,

իրենց ոտքի տակ չեն նկատում`

ինչքան խաղաղ է փայլում քարը այն լուսնի,

ու սառչում մենակ կենդանի մարմինն

իմ լուսնաքարի:


No comments:

Post a Comment