- Դու նման ես ամանորյա հրաշքի հույսի, որին սպասում է ամեն ոք,Դու նման ես մի խաղալիքի, որի համար արցունքներ չեն թափվել լոկ.սիրտ կոտրել է...Դու նման ես կանաչ մի ծառի, որի գրկում արևից թաքնվել է կարելի,Դու նման ես տապին տեղացող անձրևի կաթիլները մաքուր են որի.տարօրինակ է...Դու նման ես ամպերի, որոնց պատկերն Աստված ինքն է երկնել,Դու նման ես մի թիթեռի, որն օրվա ավարտին իր մահից առաջ դաշտի ամենագեղեցիկ ծաղկին է տեսել.անարդար է...Դու նման ես խելահեղ քամու, որին սանձելու ուժ ոչ ոք չունի,Դու նման ես երամն իր կորցրած մի թռչնի, որի հետագիծն անգամ մատնում է շփոթմունքը խեղճ.ցավալի է...Դու նման ես կրակի վրա եռռացող սուրճի, որը թեպետ եռռում է, չի թափվում,Դու նման ես հին ու անհաստատ մի աթոռի, որը ճռռում է անընդհատ, երբ գալիս են այցի.բնական է...Դու նման ես խավարմանը սպասող հնազանդ լուսնի,Դու նման ես լուսնին այդ գրկած մոխրագույն ծածկին, որն անկշտաբար կլանում է գիշերվա լույսը.իրական է...Դու նման ես ամառվա տապին հաջորդող հովի մասին երազողներին,Դու նման ես հովն այդ անտեսող անցորդներին, որոնք շտապում են...Կյանք ապրել է...Դու նման ես,Դու նման ես ԻՆՁ:

No comments:
Post a Comment