Thursday 17 July 2014

Գտնելով կորցրածը


            Ամռան մի կեսն արդեն շտապող ուղևորի պես լքեց մեզ։ Մնաց մյուսը։ Ըստ մեզ առավել հավատարիմըչնայած մենք էլ գիտակցում ենք, որ թվացյալ հավատարմությունն էլ ժամանակավոր է։ Փորձեցինք ետ նայել ու ցավով հասկացանք, որ մեր ընթացքը թեպետ դանդաղ չէ, բայց արդյունավետ էլ չէ։ Ամեն բան շուրջս շարժվում է, իր ընթացքի մեջ է։ Շարժումը կամ արագ է, կամ էլ ես սովոր չեմ նման ընթացքի։
            Մեկ-մեկ թվում է՝ բաց թողեցի ակնթարթն ու կորցրի․․․բայց ի՞նչ կորցրի։

          
             Բնության հրաշքներին ես հետևում ու շատ հաճախ ես զարմանում՝ ինչպե՞ս ես կարողանում երբեմն անտարբեր լինել, երբեմն էլ՝ պարզապես չնկատել երկրային հրաշքը։ Մարդիկս էլ, փոխարեն նոր տնկած շիվի պես վսեմ լինեն, «ծերուկ» ծառի պես կուչ ենք եկել։ Հիմա լսում եմ, թե ինչպես է ճռռումհավանաբար բողոքում է կամ էլ՝ ցավն է ստիպում։ Քամին մերթ բարկանում է, մերթ դառնում հանդուրժող։ Բարկացած պահին թուղթս դեն նետեց ողջ ուժովգուցե չհավանեց գրածս։ Բայց ինչու՞ չհավանեց։ Իսկ եթե հավանել էր ու փորձում էր իր հետ տանել այնտեղ, ուր հավերժությունն է, ուր չկա ոչ մի սահման։ Մի՞գուցե ուզում էր իմ միտքը հավերժացնել։ Նախընտրում եմ այսպես մտածել և ոչ միայն այս դեպքում։ Գուցե կյանքում տեղացած յուրաքանչյուր անձրև տխրություն չէ, որ բերում է, այլ մաքրություն՝ նոր ու ավելի ջինջ աչքերով կյանքին նայելու հնարավորություն։
             Գուցե կորցրածս ամենևին էլ կորուստ չէր, այլ՝ մի նոր գտածո՝ բացակա թվացող ունեցվածքիս մեջ։ Եվ ուրեմն, ակնթարթը բռնեցի ու գտա․․․

            

No comments:

Post a Comment