Friday 10 January 2014

Ու կբացես աչքերդ...


Դողացող Ես՝ գրիչը ձեռքիս,
Անհնազանդ գրիչ՝ վկան աշխարհիս,
Մերօրյա աշխա՛րհ, ըմբոստ ես դարձել,
Հետայսու չի լինի քեզ սանձել:
Տակնուվրա հոգի՝ կարոտ պատճառի,
Ու պատճառ՝ կարոտ մոռացումի,
Մոռացումն այնքան թանկ է քեզ համար,
Բայց դու տարերք չես, ու ոչ էլ անմար:
Դժվար է հասնել քո երազանքին,
Քանի դեռ չես սանձել այն մեկին,
Որն աշխարհն է սանձել փորձում,
Բայց անգամ իրեն չի կարողանում:
Թե ուժեղ ես դու, կկռվես կրկին
Ու կհասկանաս դու պատեհ պահին,
Որ փարոսն ազատումի հենց քո հոգում էր,
Դրան տանող ուղին հենց քո սրտում էր:
Ու կբացես աչքերդ…թեկուզ մթում
Կտեսնես լույսն այն աչքերում,
Ում տիրոջ համար դու հենց տարերք ես,
Կապույտ երկինք ու անմոռաց երգ ես:
Գիրք ես վաղուց կարդացված,
Կյանք ես վաղուց ապրված,
Ու թեպետ ժամանակի գերին ենք դարձել,
Ուզում է նա կրկին քեզ ապրել:


No comments:

Post a Comment