Tuesday 18 June 2013

Պարտվողի հաղթող արտացոլանքը

Խոսե՜լ, իսկ արդյոք դա՞ ենք մենք ուզում,
Լռե՜լ, իսկ արդյոք դա չե՞նք մենք անում:
Ինչ որ բան անել - սա ենք մենք տենչում,
Ինչ որ բան չանել – սա է մեզ հասնում:


Խելացի ենք մենք. այդպես ենք կարծում,
Հիմարի տեղ` կյանքն է մեզ դնում,
Հասկանալ դա, բնավ չենք ուզում,
Բայց մեր ուզելուն տե՛ս ո՞վ է նայում:

Համաձայն չե՞ս – դե՛, մի բան ասա՛,
Գործի՛ր կամ գոնե անսա՛,
Այ, եթե վստահ շարժվեիր առաջ,
Հաջողությունն ինքը կգար ընդառաջ:

Մի՛ պատիր քեզ վերհուշի քողով,
Ապագադ կերտի՛ր ուժով ու պատվով:
Ո՛չ թե հաղթիր դու դիմացինիդ,
Այլ ` տանուլ մի տու՛ր սեփական եսիդ:

No comments:

Post a Comment