Monday 22 April 2013

Ծնունդդ շնորհավո՜ր, Presente De Deus



Ծնունդդ շնորհավո՜ր,  Presente De Deus, Շնորհավո՜ր, Կակա՛.. Այսօր մեր Presente-ն դառնում է 31 տարեկան: Շնորհավո՜ր համեստ հանճար, շնորհավո՜ր Իսկ Նրան նվիրված խումբը` մեկ տարեկան ^_^ Երկու ծնունդ` մեկ օրում J
Առաջին անգամ բացառություն եմ անում և բլոգում տեղադրում եմ նյութ` նվիրված մի մարդու, ում անչափ արժևորում եմ, ուղղակի չեմ կարող չփաստել, թե ինչքան կարևոր և անգին դեր ունի Նա: Ես շատ բան եմ սովորել Նրանիցերախտապարտ եմ ՆրանՄարդ, ում առանց վարանելու կարող ենք անվանել կատարյալ…”Իդեալական մարդիկ չեն լինում”-, այսպիսին էր իմ համոզմունքը, բայց Նա ամեն անգամ հակառակում է  համոզում և ստիպում կասկածելու ասվածիս ճշմարտացիությանը:  Կական ուղղակի ֆուտբոլիստ չէ ում տեսքով հիանում են, Նա ֆուտբոլիստ է, ով հիացնում է ամեն ինչով, համեստ լեգենդ` զինաթափող ժպիտով: Շատ բան կա սովորելու Նրանից. չհանձնվել, երբ թվում է, թե կյանքն ամենամեծ հարվածն է նախապատրաստել քեզ համար, հավատալ սեփական հաջողությանը, քանի որ ամենազոր Աստված է կողքիդ: +
Ես շա՜տ վաղուց եմ հետևում Նրան, Նրա խաղինՀաջողությանը և ցավալի անհաջողություններինՆա դարձել է կյանքիս մի մասըՇատ եմ ցանկանում, որ հետայսու Նրա ճանապարհը խոչընդոտներից անմասն մնա, իսկ լինելու դեպքում էլ հեշտ հաղթահարելի, որովետև ինքն արժանի է լավագույնին: Տա Աստված, որ միայն լավագույնը հանդիպի լավագույնի ճանապարհին: Ոչինչ չի փոխվել Սան Պաուլոյից մինչև Ռեալ ձգվող փառահեղ ճանապարհից հետո, Նա չի փոխվել, սա է մարդկային ամենամեծ կոչումը: Տա Աստված, որ այսօրվանից նրա աստղը նոր ու ավելի պայծառ լույսով վառվի, շողա...
Շնորհավոր, Հրաշքու՛կ (Նանեի ասած) <3 J ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր 


Հենց մեկ տարի առաջ այս օրը, երբ Կական նշում էր իր հոբելյանական տարեդարձը, բացվեց խումբ` Presente De Deus, շատ փոքրիկ ընտանիք, որ ցավում, տխրում և ուրախության բերկրանք է ապրում Կակայի ամեն մրցելույթից հետո: ՀԱՎԱՏԱՐԻՄ երկրպագունե՛ր, Ձեզ եմ շնորհավորում ու շնորհակալ եմ, չէ որ արդեն մեկ տարի մենք մի ընտանիք ենք

No comments:

Post a Comment