Wednesday 15 June 2016

Սյուն


Սյունն էլ, որ սյուն է, մի օր կռանում է սուր ցավից,
Մի օր հոգնում է, տնքում` կծկվելով տանջալից,
Չի դիմանում այն արդեն անտարբեր քո վարմունքին,
Սկսում է բողոքել`մեղադրելով ամենքին:

Մեջքը կոտրած մեկի պես լուռ տնքում է խեղճորեն
Ու ուզում է ազատվել կապանքներից անօրեն,
Բայց կապանքերն այդ ամուր երբեք-երբեք չեն մաշվում,
Իսկ դրանցից ազատվել շատ-շատերն են փորձում:

Ու փորձերը, անընդհատ, մատնվում են պարտության,
Իսկ այդ ամենը մղում, մեզ մղում է բարկության,
Սկսում ենք մեղադրել այս աշխարհին անզգա,
Չենք էլ փորձում հասկանալ, որ լոկ մենք ենք վկա:

Մենք ենք լռում, համակերպվում դրության հետ այսօրվա,
Չենք էլ անգամ գիտակցում, որ ստվերներն ենք երեկվա,
Մեզ երբեք էլ չեն հիշի, թե մինչև վերջ նվիրվենք,

Պետք չէր երբեք մոռանալ, որ մի սյուն ենք անարժեք:

No comments:

Post a Comment