Wednesday 11 March 2015

Ընկնելով․․․


Տեսնես՝ ինչո՞ւ եմ հաճախ սայթաքում,
Վայր ընկնելով՝ ինձ դատափետում՝ 
Մեղավոր եմ ե՞ս, որ չեմ նայում ոտքերիս տակ,
Թե՞ գետինը, որ քայլքիս դեմ լարել է թակարդ,
Գո՞ւցե անցորդները մտախոհ,
Թե՞ օդի շարժումը՝ խանգարող,
Մեղավոր եմ ես, ե՛ս եմ մեղավոր,
Աշխարհին նայում եմ չափից գունավոր,
Երբեմն լուսե իմ դիտակետից
Ու ընկնում եմ վար՝ նորից ու նորից,
Գո՞ւցե ուզում եմ, որ օգնական մեկը
Ինձ հոժարությամբ մեկնի իր ձեռքը
Կամ թե ուզում եմ ստորադասվել, որպեսզի
Թռիչքը վայելեմ ցանկալի,
Չգիտե՛մ, բայց որ ընկնում եմ՝ էլի ու էլի,
Ու ես ու հողը բարեկամներ ենք դարձել վաղեմի,
Փաստ է... իմ ընկե՛ր, իսկ դու պատրա՞ստ ես
Օգնել, որ չընկնեմ, ու դու վստա՞հ ես,
Որ ձեռքն ինձ օգնող քոնն է լինելու,
Իսկ ես ընկել եմ, ո՞վ է օգնելու...

No comments:

Post a Comment