Friday 29 August 2014

Ժամ չմնաց հոգնելու


Ժամ չմնաց հոգնելու,
Բան չմնաց հոգնելու
Ու վաղվա բացվող օրվա հետ
Անվերջ քեզնով ապրելու։
                                  
Ու չմնաց գեթ մեկ հույս,
Որ կբացվի արշալույս,
Ու վաղն իրոք կբերեն
Ոտնահետքերդ նորեն։

Ու չի լինի մեկ անգամ,
Ու ես հավերժ կմնամ
Կարոտ նվաղ քո տեսքին,
Քո անհամբեր հայացքին։


Ու թե մի օր ինձ հիշես,
Կգաս հանգիստ կսպասես,
Բայց անհանգիստ կդառնաս,
Երբ ներկայությունս չզգաս։

Այդժամ հեռվում կլինեմ,
Ու թե հանկարծ ես լռեմ,
Հոգուդ ձայնը չանտեսես,
Սրտիս խոսքը կհիշես

Ժամ չմնաց հոգնելու,
Բան չմնաց հոգնելու
Ու վաղվա բացվող օրվա հետ
Անվերջ քեզնով ապրելու։

No comments:

Post a Comment