Վարսերը`
սև, հագինը` սև,
Հոգում սպիտակ արևներ,
Որոնք կտաքացնեն նրա
էն:
Աչքերը` սև, հումորը`
սև,
Քայլերում սպիտակ տարածքներ,
Որ ամեն պահի երիցուկներ
կծնեն:
Երկինքը` սև, հատակը`
սև
Սավառնող սպիտակ հավքեր,
Որ հաճախ քո թողած փշրանքը
կտանեն:
Պատերը` սև, դուռը` սև,
Ներսում սպիտակ աթոռներ,
Որոնց վրա կհենվի զգուշորեն:
Նվիրումը` ծով, անծայր
ու սև ծով,
Ակնկալիքը` սպիտակ ու
նուրբ մի հով,
Որի շուքին կհանգստանա
մանուկն իր միջի,
Կմեծանա, բայց ոչ ոքի
չի ասի:
Ամպերը` սև, անտառները`
սև,
Լեռներին շաղ տված սպիտակ
փաթիլներ,
Որոնց երբեք նա չի տեսնի...
Արտևանունքները` սև,
Դրանց հանդեպ տածած սերը`
սպիտակ`
Պարտվողի դրոշակի պես,
Որ արցունքներով թե ուզի
դիպչել ու
Ագահորեն փորձի համբուրել,
Կպատժվի:
Վարսերը` սև, հագինը
սև,
Հոգում սպիտակ արևներ...
No comments:
Post a Comment