Առանց լույսի
մութ է...
Կասեք`
տափակաբանություն,
Իսկ մի՞թե
դա սուտ է,
Չկա՞ տրամաբանություն:
Առանց լույսի
մութ է...
Նույնն
է, թե ասես,
Որ մեկին
գումարած մեկ,
Երկուսի
է հավասար,
Բայց չափումները
այն
Որքան էլ
ճշգրիտ են,
Ու կասկած
անգամ չկա,
Մենք հաճախ
ամենամութին
Զարմանում
ենք,
Թե ինչու
լույս չկա,
Իսկ ադամամութին
Աչքերը
փակում
Ու մութն
ենք փնտրում:
Տարօրինակ
ենք մենք...
Առանց լույսի
մո՞ւթ է...
Կասե՞ք`
տափակաբանություն,
Իսկ դա
սուտ է,
Չկա տրամաբանություն:
No comments:
Post a Comment