Գետնանցումով
անցնում ես ու ձախ անկյունում դարսված ամենատարբեր իրերի կողքին առաջին հայացքից աննկատ
է մնում իր մանր ու փոքր իրերի նմանությամբ աչքի չզարնող մեկը. անկյունում` կուչ եկած,
գլխաշորը գլխին: Մեկ-մեկ տպավորություն է, թե նա անգամ չի շարժվում ու թե մոտենաս ու
դիպչես, անշունչ մեկի պես կարձանանա: Դա/Նա/Նե
մարդն է...
Դա անշունչ
է թվում ու արհամարհելու այսօրինակ տարածվածությունը, որը, միանգամայն հեռու չէ ախտ
որակվելուց, որոշներին ստիպում է, այնուամենայնիվ, տեսնել այն/նրան ու կոչել Դա: Նրանց
շատ ժամանակ պետք չէ բնորոշում տալու համար: Հպանցիկ հայացք ու վերջ… Դա:
Նա շնչում
է, հոգի ունի ու առավել` հոգում շերեփուկների
անթիվ բազմության նման լողացող հոգսեր, որոնց ուր որ է կուլ կտա ներքինի ծովերում հավերժ
ապաստանած շնաձուկը: Մտածում ես` անախորժ է պատկերացնել: Նա էլ է մտածում: Վախենում
է, որ իրեն չնկատեն ու ինքն այդպես էլ չազատվի այդ իրերից… Նա:
Նե վախկոտ
չէ, նե պատրաստ է զոհաբերության ու գիտի, որ ուժն է միակ փրկությունը, բայց դա չի նշանակում,
որ չի վախենում: Նե ավելի մեծ վախ ունի իր սրտում. վախ, որ իրեն կնկատեն, կխղճան և
վերջապես` կգրեն իր մասին... Նե:
No comments:
Post a Comment