Tuesday, 18 September 2018

Երկինքը լի էր կապույտով...



Երկինքը լի էր կապույտով,
Կապույտը` լի երկնքով,
Իսկ մեր ճանապարհները` երբեք չհատվող ու հավերժ խռով էին...
Ծովը լի էր ջրով,
Ջուրը` լի ծովով,
Իսկ մեր զարկերը երբեք չհամընկնող ու անխռով էին...
Լեռներում ամենուր քար է,
Քարերում` ամենուր լեռ,
Սակայն քո մտքով չանցնող ճամփով արժեր անցել ...
Սարերում ամենուր կանաչ է,
Կանաչում` ամենուր սար,
Սակայն քո տան մոտ գնացող այդպես էլ չկար...
Տունը լի էր մարդկանցով,
Մարդիկ` լի տնով,
Իսկ մեր ապաստանը միշտ լքված ու խոնարհ էր...
Հավատը լի էր հույսով,
Հույսը լի` հավատով,
Իսկ մեր պաշտամունքը կեղծ ու սին ավերակ էր...
Ցավի մեջ ամենուր դուռ է,
Դռների մեջ` ամենուր ցավ,
Իսկ մեզ բուժող հաբը չափազանց թանկ ու անմխիթար...

Երկինքը կապույտ է,
Ծովը` լի ջրով,
Լեռները քարոտ են,
Սարերը` կանաչ,
Տունը մարդաշատ է,
Հույս կա ու հավատ,
Ցավ կա ու մի դուռ,
Բայց բացող չկա...

No comments:

Post a Comment