Երբ մատներդ անզգուշորեն այրում է
Գազօջախից ելնող ու քեզ կուլ տալ պատրաստ կրակը,
Մատնահետքդ ջնջվում է` ասես քեզ զրկելով էությունից:
Երբ անզգուշորեն սլանում է
ժամանակի սահմանում չունեցող կյանքը,
Ջնջվում է մանկուց ափիդ մեջ ծվարած միակ ունեցվածքը:
Այն մենավոր խալը, որը թվում էր` ձեռքիցդ բաց չէիր թողնելու,
Այն միակ հետքը, որը քեզ տարբերում էր մնացյալից,
Ու միակը, որ ետ էր պահում ափիդ գծերի հանդիպումից:
Ու ամեն անգամ այդպես անզգուշորեն այրելով մատներս,
Անհոժար կերպով կորցնելով հետքս,
Ես ապրում եմ օրն ինձ բաժին հասած:
Ու ամեն անգամ ջնջված մատնահետքով ու ջնջվող խալով,
Զրկված էությունից ու ունեցվածքից, չճանաչելով քեզ` գալիս եմ ընդառաջ`

Չիմանալով,
որ
քեզ
տարբերող
մատնահետքն
ու
խալը
ջնջվել
են...
չկա´ն:
No comments:
Post a Comment