Ծիծաղելի՞ է...
Կարծում ես` ծիծաղելի է, երբ շուրջդ ցնորք ու անգթություն է,
Երբ իրար բնորոշելիս արժեզրկվում է ամենասուրբը` բառը,
Որը քո լեզվին իմաստ է տալիս,
Իսկ դու անիմաստ այն շաղ ես տալիս...
Կարծում ես` ծիծաղելի է, երբ շուրջդ անդունդ ու մթություն է,
Երբ իրար աչքերի նայելիս մեր մեջ ծնվում է մարդասպանը,
Որը քո աչքին անմեղ է թվում,
Իսկ դու գլխիկոր մեղքեր ես հերկում...
Կարծում ես` ծիծաղելի է, երբ շուրջդ խուլ ու համրություն է,
Երբ գոռալն անգամ չի դառնում լուծում ու ճամփի կեսին մեռնում է ձայնը,
Որը քո հոգու անունն էր տալիս անդադար,
Իսկ դու այդպես էլ անուն չունեցար...
Ծիծաղելի՞ է...
Ծիծաղելի չէ´…
No comments:
Post a Comment