Ես ձիու վարգի
ձայներն եմ լսում մեկ-մեկ,
Ասես անձրևն է
ծեծում հատակը մերկ,
Թվում է ինձ,
որ կատաղած սլանում ես դու,
Ու չես նկատում
կանչում եմ ես՝ ու՞ր,
Ու՞ր ես սլանում
կուրացածի պես,
Հերիք է՝ անձրևաջուրն
ինձ վրա լցնես,
Սլանում ես մտամոլոր
մեկի նման,
Իսկ ես սպասում
եմ, որ զոհդ դառնամ,
Թվում է ինձ,
որ չկա ոչինչ առավել,
Քան որ պտտվես,
նայես անտարբեր,
Քան որ անձրևի համար ափսոսաս,
Ու ներում հայցելու ցանկություն զգաս,
Բայց դու զգում ես ափսոսանք, կա՛ց,
Միայն թե անիվիդ համար կեղտոտված,
Իսկ ես ամեն երեկո աչքս չփակած,
Ուզում եմ արևը տեսնել արդեն ծագած,
Որպեսզի նոր օրը բերի ինձ քեզ,
Ու զգեստս էլ պատրաստ եմ ես,
Լվանալ նորից, մաքրել անձրևաջուրը,
Միայն թե դու դանդաղ բացես դուռը,
Ու աքերիդ մեջ կարդամ ես միտքդ,
Որ ինձ ձեռք մեկնել պատրաստ է սիրտդ,
Բայց այն հեռավոր
խենթ երկրներում
Ես ընթացքդ եմ
լոկ պատկերացնում,
Ու պատկերացնում
եմ ձեռքիդ դրասանգ,
Դանդաղ հաշվում
քայլերդ հաստատ,
Բայց ամեն անգամ
կորչում ես դու,
Ես ձիու վարգը
չեմ լսում, իսկ դու՞․․․
No comments:
Post a Comment