Մեկ-մեկ ուզում եմ
Մանկանալ նորից,
Զգալ քամու խաղը իմ դեմքին
Ու չարաճճի համբույրը նրա,
Ուզում եմ, որ քամին
Ինձ միշտ հիշեցնի
Օրվա փոփոխվող հատկության
մասին,
Հակառակ դեպքում՝
Կորցնում եմ հաճախ այն,
Ինչ կոչվում է անգութ ժամանակ,
Առավել՝ չեմ ուզում կորցնել
Զգացողությունը դրա․
Շա՜տ բան չեմ ուզում․․․
Ուզում եմ դաշտի ծաղիկներով
Ես տարվել, դրանց գույներից
Կտավ մի հյուսել
Ու դաշտը լքելուն պես,
Ուզում եմ պատկերը դրանց
Անգիր ես սերտել,
Ուզում եմ արբեցնող բույրը
Քնքուշ բնության մշտապես
գերի
Ձեր խենթ մանուկին,
Ու ամեն անգամ, երբ մութը
իշխի,
Ուզում եմ նստել
Տանս մոտ ամուր գետնին կառչած
Այն քարի վրա, որի մեջ
Կզգամ արևի ծվարած
Թույլ ջերմությունը,
Այն քարի վրա, որի խորդուբորդ
Կառուցվածքն անգամ
Ինձ ամենափափուկ
Բազմոցից հարմար կթվա,
Որի թվացյալ «մեծություն»-ն
անգամ
Ինձ ավելի մեծ ու լայն կերևա,
Քան արքայական անկողնունն
է,
Ուզում եմ բարձրանալ
Կտուրը մեր տան
Ու արհեստավարժ խուզարկուի
պես
Ամեն տեսակի շարժմանը օդի,
Կամ կասկածելի
Ամեն անհատի հետևել
Գյուղի անտեր մնացած այն
շան պես
Ծածուկ, որին պետք է միայն
Գտնել մի խեղճ տեր,
Որ չի զլանա երբեմն
Իր հացը կիսել,
Ուզում եմ դառնալ ամենակարող,
որ
Գոնե մեկ-մեկ
Շալակել փորձեմ
Հոգսը մարդկության․․․
Այնպե՜ս, որ ծանրությունից
Մեջքս չծռվի։
Շա՜տ բան եմ ուզում․․․
No comments:
Post a Comment