Monday, 21 November 2016

Բարև



Երբ ուզում ես երգել, սակայն լավ գիտես,
Որ բեմը քեզ չի ընդունի գրկաբաց,
Երբ ուզում ես պարել, սակայն լավ գիտես,
Որ կմոռանաս շարժումները հանկարծ,
Երբ թռչել ես ուզում երկնքում լազուր,
Սակայն փորձերդ հերթագայում են,
Անընդհատ երերում, դառնում են իզուր,
Հասկանում ես՝ անկայուն ու զուր են։
Երբ ուզում ես ջերմորեն բարևել մեկին,
Սակայն լավ գիտես, որ բարևդ կմնա օդում,
Բարևն Աստծունն է, ասում են բոլորին,
Իսկ դու պատասխան հաճախ չես ստանում,
Մտածում ես՝ մարդիկ գուցե չգիտեն, որ
Դժվար չէ փոխանակել բառն այդ գեղեցիկ,
Չէ որ զորանում է նա, որ թվում էր անզոր,
Երբ արտաբերում է բառն այդ մի հատիկ․․․
Ու օժտվում է նա հատկությամբ մեկի,
Որ պարել ու երգել, անգամ թռչել գիտի,
Ուրեմն, ասում եմ՝ ԲԱՐԵՎ, մարդկությո՛ւն,

Տվե՛ք իրար մի բառ ջերմություն․․․

No comments:

Post a Comment