Ձմեռն ամենից շատ սիրում է շտապել,
Նմանվում է այն ճեպընթացի անարգել,
Այցելում է բոլոր սրտերին արդեն հալչող
Ու կանգնեցնում է ընթացքն այդ հալեցնող,
Ավելի՛ն, սառեցնում է այն սիրտը մեր մաշված,
Անդադար իր բուռն է առնում մեր հոգին անսանձ,
Ու, հանձնվելով, ապրում ենք ցրտի լծի տակ,
Տաքացնել փորձում այն, ինչ կոչվում է կյանք,
Սակայն վառելիք բոլորս չունենք, ունեցողն անգամ
Չգիտի՝ ինչպես տաքացնել ամեն անգամ․․․
Չի հերիքում երբեք
ջերմությունը մեզ,
Կորցնում են հաճախ
մեր արևն ասես,
Կորստի ճամփին
կորչում ենք նաև մենք,
Ձմեռ է չէ որ․․․ձմռան փաթիլ ենք․․․
No comments:
Post a Comment