Ուզում եմ այնպե՜ս, անզգա մեկի պես մեկնել հոգիս,
Բայց ցանկությունս պարտվում է անգամ սրտիս,
Այն կծկվում է ուժեղ ցավից, ինձ է պարսավում,
Անհիմն ցանկության համար կրկին մեղադրում,
Ինձ չի հասկանում անգամ միտքս մինուճար,
Երես է թեքել ինձնից նաև խիղճն իմ անճար,
Դարձել եմ երջանկություն որոնող պանդուխտ,
Որը կյանքում ունեցել էր լոկ մեկ ուխտ․
Հասնել անիմանալի
այն զգացմանը միակ,
Որին մարդկությունը
դարձել է հպատակ,
Ծառայի պես կատարում
է հրամանները որի,
Ու չի էլ ափսոսում
վարձը կորսված ամեն օրի,
Վճարում է նա՝
ստանալով անիմանալի մի նվեր,
Ու որը կբուժեր
նրա հոգին կարեվեր․․․
Իսկ ես, ուզում եմ այնպե՜ս, անզգա մեկի պես մեկնել հոգիս,
Բայց ցանկությանս պարտվել է նաև կորուսյալ հոգիս։
No comments:
Post a Comment