Երբ իրիկունն իր թևերը սփռի հոգնատանջ հոգուդ վրա,
Ես կմեկնվեմ, որպեսզի զգամ դողդղացող թրթիռը նրա,
Կհանդգնեմ վերծանել հոգնատանջ եսիդ պատկերը
Հանդգնությանս
համար կկորցնեմ իմ երկրորդական դերը,
Բայց լոկ կփորձեմ անտարբեր մի օտարականի նման
Բարևդ առնել, թեպետ բարևս ավելի ցածրաձայն է, քան
Ծղրիդների խմբերքը կլիներ խստահունչ ձմռան կեսին,
Կամ էլ ձնծաղկի բողոքն ամռան խենթ ու կիզիչ տապին,
Ես լուռ կհետևեմ քո ու իրիկվա անկեղծ զրույցին,
Գուշակել կփորձեմ արտաբերածդ բառերը նրբին,
Կփորձեմ որսալ հայացքդ՝ հառած արևին հեռացող,
Ու շողերի հետ ճանապարհածդ մտքերին անէացող,
Նկարել կփորձեմ կերպարանքդ տարաշխարհիկ,
Կդառնամ անհնարինը պահանջող մի մուրացիկ,
Ես կհետևեմ իրիկվա
անուրջ լարերին հոգուդ փարված,
Ու կպատկերացնեմ ինձ իբրև երաժիշտ դրանց նվագած,
Բայց երաժիշտ չեմ ես ու ոչ էլ տաղանդավոր մի խաբեբա,
Պատկերացրածս գեթ այս պատկերում հավերժ կմնա․․․
No comments:
Post a Comment