Wednesday, 29 June 2016

Հետքեր


Դու գիտեի՞ր, որ արևն այսօր ծագել է ավելի վաղ,
Իսկ օրն այս անցնելու է անհամեմատ դանդաղ,
Քանի որ դու արթնացել ես բոլորից շուտ ու
Շուրջդ լուսավորել, ինչպես մի խենթ ուրու,
Դու մտել ու ավիրել ես մտքերիս հունը,
Իսկ ես այդպես էլ չիմացա քո անունը,
Այն անունը, որը սիրում էի կարծես,
Բայց դրա կազմությանն անգամ ծանոթ չէի ես,
Ես լսել էի մեղեդիներ բազում ու տարբեր,
Սակայն քո ստվերն ամենից երգեցիկն էր,
Քո ձայնն ամենից անուշն էր ինձ համար,
Իսկ ես լսել էի ձայներ անհամար,
Ես տեսել էի շա՜տ աչքեր գեղեցիկ, հիացե՜լ,
Իսկ քո աչքերի մեջ սուզվել շտապել,
Ու, թեպետ, հոգիս խեղդվում էր արագ,
Ես չէի ուզում, որ ինձ մեկնեն փրկօղակ,
Ես պատրաստ էի չապրել ոչ մի օր այլևս,
Եթե դառնայիր միակ առավոտն ավետող արևս,
Բայց ես չէի տեսել քեզ երբեք շողալիս,
Դու միայն գլխիկոր մտնում էիր հոգիս
Ես նաև տեսել էի մեծ ու փոքր հետքեր,
Բայց քո հետքն անգամ ափսոս էր ջնջել,
Դու անցնում էիր փութով ամեն անգամ,
Իսկ ես պահպանում էի հետքերդ ու քո ճամփան,
Բայց դու անգութ էիր ու մտամոլոր,
Անցնում էիր ինձ համար այնքան անսովոր
Դանդաղ քայլերով, բայց արագացնում,
Ասես փախչում էիր ինձնից, հեռուներ մեկնում,
Դու խստորեն հրամայել էիր կոպերիս բացվել,
Ու մոռացել քո գոյությամբ խեղճերին օրհնել,
Դու ստիպել էիր փոխել տունդարձիս ճամփան,
Բայց ինքդ էլ փոխել անգութի պես՝ անվարան
Դու դարձել էիր անձրև ու թափվել վար,
Մինչդեռ, իմացի՛ր՝ ատում եմ ես այն,
Ես չէի հանդիպի երկքից թափվող քո մասնիկներին,
Քանի որ պատուհանիցս այն կողմ կթափվեին գետնին,
Կփարվեին, կգրկեին հողն այնպես ու այնքա՜ն ուժգին,
Ինչպես չէիր գրկել ինչ-որ մեկի կամ այն մեկին,
Ով փափագում էր անգամ անձրևի տակ ատելի

Պահպանել քո հետքն այնքա՜ն սիրելի․․․

No comments:

Post a Comment