Sunday, 26 June 2016

Մտքե՜ր


Խառնվել են կրկին մտքերն իմ իրար այնպես,
Ինչպես թելերն են իրար խառնվում, ասես
Կորցնում են սկիզբն ու վերջն իրենց գոյության՝
Մատնելով ինձ անվերջանալի մտատանջության։
Ա՜խ, ի՜նչ դաժան եք, մտքե՛ր, շա՜տ դաժա՜ն,
Մի՞թե ինձ կարծում եք այդքան անարժան,
Չեք ուզում ինձ հանգիստ տալ, երբեմն օգնե՜լ,
Միայն ձեզանով կարող եմ ինձ թույլ տալ ապրել,
Բայցև սպանել ձեզ անընդհատ փորձել,
Ձեզ և՛որոնել, և՛ ձեզնից փախչել,
Ձեր մասին երգել, բայց անգիր չանել
Ձեզ չհավատալ, բայց երկրպագել․․․
Միայն հանդիսատեսի շարքերից նայել,
Բեմի վրա ձեզնով հիանալ ու նաև ատել,
Ձեզ ծափահարել, խոնարհվել ուզել,
Ու ձեր կտավը  սև գույնով ներկել,
Բայց նորից դառնալ ձեզ՝ խոնարհաբար
Նորից հիշել ձեր հետ ապրած օրն իմ երկա՜ր,
Ու տրվել քամու ընթացքին անգութ,
Ճշմարտության անունը փոխել, դարձնել «սուտ»,
Ու նորից փոձել ցավն իմ մտքերի մեղմել,
Դրանցից հոսող արյան կանգն ապահովել,
Վերծանել սկիզբն ու վերջը մտքերիս,
Դառնալով ինձ նորեն համակած այն մտքիս
Առավոտյան սուրճի հետ հոգսս եմ փութորեն խմում,
Բայց կուլ չի գնում այն, կոկորդիս է կանգնում,
Ստիպում է ինձ զղջալ իրեն ագահաբար կլանող եսիս համար,

Մտքերիս հազվագյուտ բալասանից կգտնե՞ս ինձ համար․․․

No comments:

Post a Comment