Եթե
կարող ես գլուխդ բարձր պահել, երբ ամենքը շուրջը
Կորցնում
են իրենց և մեղադրում քեզ,
Եթե
կարող ես վստահել ինքդ քեզ, երբ բոլորը կասկածում են քեզ,
Բայց
նաև ականջ դնել նրանց կասկածներին,
Եթե
կարող ես սպասել և չհոգնել սպասումից,
Կամ
զրպարտված լինելով՝ զերծ մնալ կեղծիքից,
Կամ էլ թե ատելի
լինելով, ատելությանը չտրվել,
Ու, տակավին,
շատ լավը չթվալ, ոչ էլ չափից դուրս իմաստուն լինել,
Եթե կարող ես
երազել և երազներդ չկարգել քեզ տեր,
Եթե կարող ես
խորհել ու մտքերդ նպատակի չվերածել,
Եթե կարող ես
առերեսվել հաղթանակին և նաև պարտվել,
Եվ երկու ինքնակոչների
հետ նույն կերպ վարվել,
Եթե կարող ես
տանել բարբառածդ ճշմարտությունը լսելը, արդ
Խաբեբաների կողմից
աղավաղված է այն՝ իբրև հիմարներին թակարդ,
Կամ դիտել, բաներ
որոնց կյանք ես տվել, կոտրված
Եվ կռանալ և կառուցել
գործիքներով մաշված,
Եթե կարող ես
հաղթանակների մի շարք ունենալ,
Եվ, խիզախելով,
վտանգել այն վայրիվերումների միակ շրջադարձին,
Եվ կորցնել, նորեն
կյանքին զարկ տալ,
Եվ երբեք չբարձրաձայնել
կորստիդ մասին,
Եթե կարող ես
ստիպել սրտիդ, նյարդիդ, մկանիդ
Ծառայել քեզ՝
նրանց անձնատուր լինելուց հետո անգամ,
Շարունակի՛ր այդպես,
երբ ոչինչ չունես ներսումդ,
Բացի կամքից,
որ շշնջում է նրանց․ «համառե՛ք այսժամ»
Եթե կարող ես քայլել
ամբոխի հետ և պահել առաքինությունդ,
Եթե կարող ես քայլել
թագավորների հետ՝ չկորցնելով պարզությունդ,
Եթե ո՛չ թշնամիդ, ո՛չ
սիրող ընկերդ չեն կարող վնասել քեզ,
Երբ բոլորը հաշվի են
նստում քեզ հետ, բայց ոչ ավելին,
Եթե կարող ես լրացնել
ժանտ րոպեն
Երկար տարածությամբ՝
համարժեք վաթսուն վայրկյանի,
Քոնն է աշխարհը և ամենն,
ինչ այն կրում է իր մեջ,
Եվ ավելին՝ դու կդառնաս
Մարդ, ի՛մ որդի․․
No comments:
Post a Comment