Friday, 14 August 2015

Էլ ի՞նչ անեմ

      

Նստեմ ծառի հովին ու խնդրեմ, որ ինձ հեքիաթ պատմի,
Շնչեմ նրա իմաստությունը ու խնդրեմ, որ շատ չհամարի,
Երգեմ, չէ՛, ձայնս դուրս չգա հոգիս երգի,
Ու հոգիս, հոգիս տերևի նման մեղմիկ պարի,
Նեկտար հավաքեմ ինձ հանդիպող ժպիտներից,
Ինչպես մեղուն ծաղկի անծայրածիր դաշտից,
Հողի՝ երաշտից գոյացած ճեղքերը, լցնեմ՝ ոչ թե ջրով,
Այլ՝ մարդկային համբերությամբ, հավատով,
Անձրև դառնամ պապակ մտքիդ համար,
Ու արև լինեմ դեռ ծիլ սրտիդ համար,
Հով անեմ խեղճիս ծառի նմանվող թևերին
Ու թևաթափ լինելուց ազատեմ մեկին,
Ով անամպ երկնքում տեսնում է ամպի մի կտոր
Ու երազում է, աղոթում, որ հաստատվի անդորր,
Հետո, կարդամ ինձ համար սուրբ աչքերիդ էությունը,
Մեկնեմ ինձ համար երազ թվացող մտքերիդ հունը,
Ու լռեմ․․․ զգացածիս մասին լռեմ,
Ինձ խուլ ու համր, անզգա ձևացնեմ,
Որ չնեղանա ինձնից մենավոր լուսինը,
Ես էլ իմանամ ինձ ընծայած ամեն վայրկյանի գինը,
Ծառի պատմած հեքիաթը համակված լսեմ,

Իմաստնանամ․․․հասկանամ․․․լռեմ․․․

No comments:

Post a Comment