Թե կա սահման իմ անսահման մենությանը,
Տար դու գիծն այդ անտանելի,
Թող այն զոհ դառնա մարդկային բարությանը,
Գիծն էլ թող վերածվի փշալարի․․․
Թող որոտը ամբողջ գիշեր բողոք անի,
Բայց անձրևն իր հորդ հոսքով ինձ չպատվի,
Ու թող աստղերն իրենց ամեն կարճ բեմելը
Ավետեն թեկուզ հրաժեշտի ցավոտ պահին։
Հրե արևն իր նորածին, մեղմ շողերը
Բաշխի նոր արթնացած, արդեն հոգնած խեղճ մշակին,
Իսկ դու՝ ոչ թե փակվես բաց վանդակում
Ու լող տալով խեղդվես մտքիդ հորձանուտում,
Այլ՝ գրպանիցդ հանես գոռ կողպեքը
Ու լուռ հիշես․ դու ես դրա անխիղճ տերը,
Դու ես կորցրել ու քեզ ստիպել մոռանալ դրա տեղը,
Ու դարձրել ես մարմնիդ, ու առավել՝ մտքիդ բեռը
Դու ես մեկը, որին փնտրում է կենաց կռիվ տվող քամին,
Մեկը, որ կուլ է տվել ողջախոհության այն բանալին,
Որից միայն մեկ օրինակ են արտադրում,
Այն էլ վաղուց արդեն փակված գործարանում․․․
Բայց պատրաստ եմ դրասանգով պատել տունդ,
Որ ոչինչ չխանգարի ինձ համար անհաս քունդ,
Թեպետ դիպչեմ պիտի քո իսկ ձեռքով սահման դարձրած այն լարին.
Ինձ կարեվեր դարձրած փշալարին․․․
No comments:
Post a Comment