Thursday, 27 August 2015

Ետդարձի ճամփա



Սլաքների քայլքը վազք է դարձել արդեն վաղուց,
Իսկ դուսենյակում նստածդարձրել ես այն խուց,
Կարգել ես քեզ ամենազոր գահին,
Պատժելով եսիդ՝ կերպով անմարդկային,
Պատճառնավաղչնչին է այսժամ,
Հեռացած ներկային գոչում ես կգա՛մ․․․
Ո՞ւմ են հարկավոր կոչերն այդ անզոր,
Տեսակդ կորչում է ամբոխի մեջ մոլոր,
Ու չկա մեկըոր կռացած մեջքդ քնքշորեն ուղղի,
Անհաստատ քայլդ կամավոր անի,
Աչքերիդ ցավը լռելյայն մեկնի,
Անվանդ մասինպարզապես, լռի,
Բացակայությանդ մասին մի նոր երգ հյուսի՝
Նոտագրությանն անհայտ այն եղանակով,
Սակայն ապրված էով քոքեզնով,
Թեպետմիայնակ երգն անգիր անի
Ու խոսի․․․քո մասին խոսի,
Անունդ չտա՛բայց հոգիդ լսի՝
Ինչպես են երկնային արցունքները թափվում տանիքին,
Իսկ ժպիտըմեղրի պեսծորում քո այտին,
Ի՞նչ կանես այդժամ խուցում քո ժանտ,
Կյանքը դարձրել ես մենավոր մի բանտ,
Նայի՛ր ճաղերի միջից սողոսկած արեգին,
Այն հասել է ամենաարագ սլաքին,
Փորձում է դանդաղեցնել ընթացքն այդ հաստատ,
Պետք էոր ինքդ կերտես անազատ,
Բայց ոչ զարտուղի քայլը քո վսեմ
Ու դառնաս ճամփովճամփով այն նորեն,
Ու դառնաս ետետ դառնասե՜տ․․․

Խոցելու ուղղվածբայց խոցվածի՛մ նետ։

No comments:

Post a Comment