Գարնան չորրորդ օրն է ավարտվում:
Արդեն:
2019 թվականի գարունը չորս օր պակաս ունի:
Արդեն...

Թաց ասֆալտի ու խցանումների հանդիպման միակ դրական կողմը
նկատելու հատկությունն է, որը մարդիկ հետզհետե կորցնում են: Տպավորություն է` այդ
հատկությունը առհասարակ վերանալու է մեկ օր:
Համաձայնե´ք թաց ասֆալտն էլ ավելի գեղեցիկ է ներկայացնում շրջապատը` ասես հայելու պես անդրադարձնելով սքանչելին ու մաքուրը:
Մինչ կամուրջին հարակից մայթերի վրա այս ու այն կողմ են դառնում երկար ու ծանր (տպավորությունն այդպիսին է) անձրևանոցներով ոստիկանները, բնական լույսին աստիճանաբար փոխարինում է արհեստականը` ավելի բազմագույնը, ավելի անշունչը:
Տուն տանող ճանապարհի երկու կողմերում հայտնվում են լույսերը. հեռվից թվում է` դրանք շատ մոտ են միմյանց, սակայն որքան մոտենում ես, այնքան ավելի նկատելի է դառնում դրանց հեռավորությունը` հեռու հեռավորությունը: Այդժամ հասկանում ես, որ հեռվից ամեն ինչ փոքրիշատե այլ է, ամեն բան այլ հարթության ու հարաբերության մեջ է դիտարկվում, մինչդեռ մենք, տեսնելով հեռվից, մեզ թույլ ենք տալիս ամենակարևոր կանոնին հակակշռող գործողությունը. դատել: Մենք դատում ենք...

Գարնան
չորրորդ օրն է ավարտվում:
Արդեն:
2019 թվականի գարունը չորս օր պակաս ունի:
Արդեն...
Արդեն:
2019 թվականի գարունը չորս օր պակաս ունի:
Արդեն...
No comments:
Post a Comment