Ես գիտեմ, որ հաճախ սիրտդ լցվում է ինչպես
ծորակի տակ մնացած անտեր բաժակը:
Ու այն թափվում է, անընդհատ թափվում, բայց
ինչպես բաժակին, այնպես էլ քեզ նկատող չի լինում:
Ու գիտեմ, որ քո աչքերը փնտրում են քեզ ըմպել պատրաստ մի
ծարավ Էի, որի մասին հաճախ կատակում ես,
բայց ճշմարիտ կարծում:
Ես շատ բան չգիտեմ, բայց գիտեմ հաստատ, որ իմ մտքում
հաճախ ես քեզ տեսնում եմ նույն ծորակի մոտ:
Ու թվում է, թե եթե անգամ դու ծարավ մնաս անապատի ուղիղ
կենտրոնում,
դու չես հիշի ծորակի տակ մնացած անտեր բաժակիս:
Դու կթափառես` փնտրելով աղբյուրներ բազում ու թե հարկ լինի
կփորես շատ խոր միայն թե գտնես քո պապակ սիրտը հագեցնող:
Մինչ այդ բաժակս կթափվի կրկին ու արդեն ջրի անվարան հոսքից
պատերին սառնություն կիջնի, որից սրթսրթում
են ատամները քո:
Դու կփախչես հեռու` փորձելով գտնել տուն, որն ունի ջրհոր,
իսկ իմ փնտրածը տուն է միայն քո ուսի վրա:
Great post and success for you..
ReplyDeleteKontraktor Pameran
Jasa Pembuatan Booth Pameran
Kontraktor Booth Pameran
Jasa Pembuatan Booth