Tuesday, 10 July 2018

Քեզ այցելելիս



Ես չեմ հիշում` վերջին անգամ երբ էի արտասվել Քեզ այցելելիս, բայց այսօր կանգնած Քո շեմի առաջ լուռ հետևում էի հյուրերիդ լուռ խնդրանքին ու հպատակվում:


Հետևում էի Քեզ արդեն ծանոթ իմ լռությամբ ու, այդպես անելով, խնդրում էի,
 որ Քո տուն ոտք դրած լի աչքերին օգնել դու փորձես:


Ու ամեն անգամ այդպես էի անում, չէի կարողանում անտարբեր մնալ
ինձ մեջքով նստած, բայց խնդիրն իր պատմող խեղճ աչքերի հանդեպ:


Ու այս անգամ էլ անկարող եղա բանտարկել նրանց ու մի քանի կաթիլ սահելով ցած 
ուղի հարթեցին իմ այտի վրա, երբ տեսա քո առաջ ծնկի եկածներին:


Ու ես խնդրեցի, որ անգամ եթե նրանց խնդիրը Քեզ շատ բարդ թվա, թույլ տաս,
որ գոնե հարթած այդ ուղին խորդուբորդ թվա, բայց ճիշտ տեղ տանի:


Հյուրերիդ մեջ կար նաև մի մարդ. ամենատարեցը, որի աչքերում
տեսնում էի ես անկմանը պատրաստ զույգ կաթիլներ:


Նա ձեռնափայտ ուներ, սակայն հենվում էր լոկ Քո ուժի վրա, ու Քեզ էր նայում 
անհույս սիրահարված մեկի պես, որը նախընտրում էր լռել այդ մասին:


Ես զարմանում էի` այդ ինչպես է որ, երբ այցելում էի Քեզ, նա Քո տանն արդեն
 նստած էր լինում ու զգում էի, որ հասցրած նաև կարոտն իր առնել


Ու ամեն անգամ Քեզ այցելելիս ես խնդրում էի լոկ մի բան անել, նույն բանն անել. պարզապես սիրել այդ մեկին, եթե անգամ դա չիմանա երբեք:

No comments:

Post a Comment