Երբ դու լողում ես,
Բայց ընթացքդ հոսանքին հակառակ է,
Այդժամ լողալդ
Նման է սևերով խաղացող
Սկսնակ մի շախմատիստի, որը
Մրցում է աշխարհում համար մեկի դեմ։
Երբ դու թռչում ես,
Բայց վարէջքդ անհատակ է,
Այդժամ թռիչքդ
Նման է ձյան տակ կիզիչ արևի սպասող
Մի անհույս լավատեսի, որը
Գիտի թե դեկտեմբերից հետո մայիս
է գալիս։
Երբ դու արթուն ես,
Բայց քունդ դեռ չի բաժանվել երազից
այն,
Այդժամ արթնացումդ
Նման է վարդերի մեջ ձնծաղիկ փնտրող
Մեկի, որը հույս ունի գտնել
Վերջին վկային ձմեռվա ցրտի։
Երբ դու խոսում ես,
Բայց չես ցանկանում կոտրել լռությունն
այն,
Այդժամ խոսքդ
Նման է երեխայի չարության վրա
Բարկացող այն տատիկին,
Որը չի ուզում նեղացնել խեղճ փոքրիկին։
Երբ դու լռում ես,
Բայց հորդում են խոսքերը քո աչքերից,
Այդժամ քար լռությունդ
Նման է թղթին հանձնվող
Մի խեղճ պատանդի,
Որը լավ գիտի՝ չկա փրկություն։
Ու դու լռում ես․․․
No comments:
Post a Comment