Wednesday, 5 October 2016

Կյանք


Կյանքն այս ի՞նչ է մի ակնթարթ՝ արագ անցնող,
Այն մի երգ է խորհրդավոր՝ կարճ թվացող,
Մեզ շատ հաճախ թվում է, թե չունի այն վերջ,
Մինչդեռ շատ են կորուստները, գրեթե անվերջ,
Կորցնում են մարդիկ, կորցնում են մարդկանց,
Ու հավերժ հիշել խոստանում նրանց,
Կոչում են նրանց հատկանիշներով լուսե,
Երազում ետ բերել անցածը, որ հուշ է,
Սակայն հուշերն այն մեր արձանանում,
Այլևս երբեք ու ոչ մի դեպքում էլ չեն կրկնվում,
Մնում է մեզ լոկ նայել անշարժ այդ արձանին
Ու ձոնել տողեր, հյուսել երգեր անդարձ էակին,
Ափսոսանքն է, որ կրծում է հոգին մեր հյուծված,
Ինչո՞ւ ենք կյանքում անում ամեն բան ուշ ու ուշացած
Միակ բանը, որ շուտ է պատահում, ցավն է կորստի,
Երբ դու փորձում ես գտնել պատասխանը հարցի,
Թե ինչո՞ւ հենց նա կամ ինչո՞ւ, ինչու՜ այդպես,
Արդեն գիտենքցավոք, կյանքն է կառուցված այսպես:

No comments:

Post a Comment