Sunday, 5 June 2016

Մտացածին գոյություն




Թող` հասկանամ իմաստը մտացածին այն գոյության,
Որն անանուն մի պատրանք է իմ հոգում,
Որ տանջելով մղում է ինձ անհայտության
Ու դարձնում է մի անուժ էակ, ինձ տանջում:

Չեմ հասկանում` ինչն է ինձ այդքան պակասում,
Որ լիության ամեն պահին դատարկ տեղն եմ ես հիշում,
Ի՞նչն է ինձնից երես թեքել, ինձ մոռացե՜լ,
Որ մոռանալ այդ անգոյին ես չեմ ուզում:

Անկարող եմ ես պայքարել հանուն բանի, որ չկա,
Բայց ինչո՞ւ եմ երազում ես արև լինի, թե լուսնկա,
Ինչո՞ւ ես չեմ հանդարտվում ծովի հոգնած ալիքի պես,
Երբ քամին էլ չի այցելում ու չի ուզում, որ փարվես:

Չգիտեմ ես, ի զորու չեմ էլ սպասել, անկարող եմ ես, ունա՜յն,
Չեմ հասկանում` ինչպես պարզել պատճառն այդ խենթության,
Չկա մեկը որ կփորձի մեկնել առիթն իմ պարտության,
Ու կպարզի` ում եմ պարտվել ու ում պատվին երգեմ երգը` հաղթության:

No comments:

Post a Comment